Աշխատանքի Հայտարարություն Դասընթացավար

Աշխատանքի անվանումը՝       Դասընթացավար 

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   1 ամիս, 22.05․2023թ-ից մինչև 22.06․2023թ-ը

ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ամասիա համայնքում ստեղծված Արագ արձագանքման թիմի/ԱԱԹ համար դասընթացավարի ընտրության մրցույթ: 

Արագ արձագանքման թիմի համար նախատեսվում է անցկացնել 1-օրյա դասընթաց «Կարմրուկ» թեմայով: Դասընթացը կանցկացվի 1 օր 4 ժամ տևողությամբ: Խումբը բաղկացած է 17-20 հոգուց, որոնք ներկայացնում են համայնքի տարբեր կառույցներ՝ համայնքապետարան, դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, ակտիվ երիտասարդներ: 

Ծառայության նկարագիրը

• Վերոնշյալ թեմայով դասընթացի օրակարգի մշակում, 

• Սահիկաշարերի պատրաստում և ներկայացում,

• Ինտերակտիվ մեթոդներով դասընթացի իրականացում: 

Պահանջներ դասընթացավարին.

• Առողջապահության, վարակիչ հիվանդությունների ոլորտում աշխատանքի/բժշկի և/կամ դասավանդման փորձառություն,

• Դասընթացներ անցկացնելու հմտություններ,

• Խմբի հետ շփման հմտություններ, 

• Գերազանց հայերեն լեզվով հաղորդակցվելու հմտություններ, 

• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. մայիսի 17-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Դասընթացավար/Կարմրուկ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա։

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

Կազմակերպության մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: