Աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրները և դրանց բարելավման ուղիները Գեղարքունիքի մարզում

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազակերպությունը 2022թ.-ից իրականացնում է «Աշխատանքային իրավունքների խախտումները աշխատանքային պայմանագրերի ոլորտում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում աշխատանքային պայմանագրերի ոլորտում աշխատանքային իրավունքների խախտումների նվազեցմանը` բարձրացնելով բնակչության իրազեկվածության մակարդակը աշխատանքային իրավունքների
վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել իրազեկման քարոզարշավ աշխատանքային իրավունքների և մասնավորապես աշխատանքային պայմանգրերի կնքման ոլորտում, ուստի, առավել նպատակային և հասցեական, ինչպես նաև ճիշտ ուղղվածության տեղեկատվություն հաղորդելու համար նախատեսված էր իրականացնել աշխատանքային իրավունքների խախտման ուսումնասիրություն աշխատանքային պայմանագրերի ոլորտում Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքներում:
Հետազոտության արդյունքները նախատեսվում է ներկայացնել նաև պատկան մարմիններին՝ հետագա քաղաքականությունների մշակման գործընթացներում հետազոտության եզրակացություններն ու առաջարկությունները ներառելու համար: