Անձնական տվյալներ․ պաշտպանության կարևորություն և մեխանիզմներ

Մայիսի 7-ին Արմավիր ինֆոտան «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն » դասընթացի շրջանակներում Արմավիրի պետական մանկավարժական-ինդուստրիալ քոլեջում  տեղի ունեցավ «Տեղեկատվության անվտանգություն» թեմայով դասընթաց, որին մասնակցում էին քոլեջի ուսանողները։

Դասընթացի նպատակն էր ներկայացնել անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, դրանց հանրայնացման ժամանակ հավանական խնդիրները։

Դասընթացի սկզբում մասնակիցները մտագրոհի միջոցով նեկայացրեցին, թե որոնք  են անձնական տվյալները,  դրանցից էին անուն, ազգանունը, բնակության հասցեն, էլեկտրոնային հասցեն, սոցաիալական ցանցերի գաղտնաբառերը և այլ տվյալներ։

Այնուհետև քննարկվեց, թե այդ  տվյալներից որոնք են հանրայնացնում, և որոնք  են պահվում գաղտնի։ Պարզվեց, որ  խիստ գաղտնի են պահվում այն տվյալները, որոնց միջոցով հնարավոր է նույնականացնել մարդուն և կամ տվյալներ, որոնք հնարավորություն են տալու մարդու մասին իմանալ անձնական գաղտնիքներ։

Դասընթացը շարունակվեց անձնական տվյալների տեղակների մասին քննարկումով։

Ներկայացվեց հանրամատչելի տվյալները, անձնական կյանքի տվյալները, հատուկ կատեգորիայի տվյալները, կենսաչափական տվյալները, դրանց առանձնահատկությունը, կարևորությունը, պաշտպանության մեխանիզմները։

Այնուհետև մասնակիցները քննարկեցին, թե որքանով են  պաշտպանված իրենց  անձնական տվյալները, դրանք ինչ ճանապարհներով են տարածվում և ինչ քայլեր են ձեռնարկում անձնական տվյալների պաշտպանության համար։

Պարզվեց, որ լսարանում հիմնականում իրենց անձնական տվյալները տարածում են  սոցիալական կայքերի միջոցով․ ծննդյան տարեթիվ, լուսանկարներ, գտնվելու վայրերը, հեռախոսահամարներ և այլն։ Մասնակիցները ներկայացրեցին, որ չնայած գիտակցում են, որ հնարավոր է իրենց անձնական տվյալները օգտագործվեն իրենց  անձի դեմ, սակայն շարունակում են դրանց տարածումը։

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն տվեց ևս  մեկ անգամ ուշադրությունը կենտրոնացնելու անձնական տվյալների պաշտպանության խնդրին և լինելու առավել ուշադիր ու զգույշ օնլայն հարթակներում։


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։