Անձնական տվյալների պաշտպանությունը՝ որպես անվտանգության երաշխիք

Հոկտեմբերի 18-ին ԱԶԿ ՀԿ ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար » ծրագրի շրջանակներում մեդիագրագիտության դասընթաց անցկացրեց Արմավիրի 4-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների հետ։ Դասընթացի նպատակն էր աշակերտներին ներկայացնել տեղեկատվության անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմները։

Հանդիպման սկզբում քննարկվեց, թե ինչ է անձնական տվյալը և որոնք կարող են ներառվել դրա շարքերում։ Աշակերտները թեմային բավականին լավ էին տիրապետում. նրանք անձնական տվյալների շարքերում նշեցին անուն- ազգանունը, հեռախոսահամարը, բնակության հասցեն, սոցիալական ցանցերի և բանկային գաղտնաբառերը, մատնահետքն ու արտաքին տվյալները, լուսանկարները և այլն։

Քննարկումից հետո ներկայացվեց անձնական տվյալների մշակման փուլերը՝ տվյալների հավաքումից մինչև օգտագործում։ Այնուհետև քննարկվեց, թե ովքեր են տվյալներ մշակողները, ինչ իրավունքներ ունեն և ինչ սահմաափակումներ կան տվյալների հավաքագրման հետ կապված, ներկայացվեց տվյալների սյուբեկտին և նրա իրավունքները՝ տվյալներ հավաքագրողների նկատմամբ։ 

Հանդիպաման հաջորդ հատվածը նվիրված էր անհատական տվյալների պաշտպանության մեխանիզմներին, որն իրականացվում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության միջոցով։ Գործակալության նպատակն է պաշտպանել մարդուն՝ իր անձնական կյանքում չարդարացված միջամտությունից, խրախուսել տվյալներ հավաքող բոլոր ընկերություններին, որպեսզի ստեղծեն պատշաճ պաշտպանություն ապահովող տվյալների համակարգ:


«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը։

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ՝ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության պահանջարկ՝ որպես քաղաքացինեի մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործկալության ֆինանսավորմամբ։