+(374) 237 23034 | [email protected]
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի «Մեդիա մարդ» լրագրության դպրոցի հերթական հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 12-ին։
Մասնակիցները շարունակեցին ուսումնասիրել մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Այս անգամ նրանք քննարկեցին «Տեղեկատվության ազատության մասին» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքները։ Ծանոթությունը այդ փաստաթղթերին կատարվեց հարցուպատասխանի, տերմինների պարզաբանման միջոցով։
Քննարկեցին, թե օրենքում նշված կետերը գործունեության որ շրջանում կարող են անհրաժեշտ լինել լրագրողներին։
Այնուհետև թիմն անցավ գործնական հմտությունների ուսուցման։
Դասընթացավար Լիլիթ Գրիգորյանը ներկայացրեց լրագրողական երկու ժանրերեի ՝ լուրի և ռեպորտաժի ստեղծման մեթոդները․ «Լրագրողական նյութի ստեղծումը նման չէ մաթեմատիկական հավասարում լուծելուն, այստեղ օրենքներ չկան, դուք ազատ եք ստաղծագործել՝ հավաստիության և հետաքրքրության սահմաններում, լրագրություն հնարավոր է սովորել միայն ու միայն գրելով, դա է միակ ճանապարհը»։
Այնուհետև թիմը հանձնարարություն ստացավ հետաքրքիր ձևով ներկայացնել այն համայնքը, որտեղ ապրում են։ Առաջին օրինակը բանավոր ներկայացրեց դասընթցավարը, մասնակիցնեը աշխատեցին գրավոր տարբերակով։
Դասընթացավարը սուգեց բոլոր աշխատանքները, իսկ ընդհանուր քննարկեց միայն առկա հիմնական սխալները։
Հանդիպման ավարտին մասնակիցներին հանձնարարվեց պատահականության սկզբունքով ընտրված հերոսների հետ գրել ստաղծագործական հարցազրույց՝ առանց հանդիպումների։
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:
Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։