Օգտագործման պայմաններ

Ներածություն

Օգտվելով մեր կայքի (armavirdc.am) նվիրաբերության համակարգից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք:

«ԱԶԿ ՀԿ» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետԿայք) սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված (ՀՎՀՀ 04417204) «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ ԱԶԿ ՀԿ): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքն օգտագործողին կամ դիտողին:

ԱԶԿ ՀԿ-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության:

Տեղեկությունների հավաստիություն

Դուք հավաստում եք, որ նվիրաբերության ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլփոստով նամակ ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները:

ԱԶԿ ՀԿ –ն իր բարերարներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).

  • Վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը.
  • Մեր նորույթների, տարատեսակ հայտարարությունների և միջոցառումների վերաբերյալ նամակներ:

Հղումներ

Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք ԱԶԿ ՀԿ-ի վերահսկողության տակ չեն: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք https://armavirdc.am կայքը:

Նվիրաբերության հետ կապված խնդիրներ

Նվիրաբերության հետ կապված որևէ խնդրի կամ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Մեր գրասենյակի հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ [email protected] կամ +(374) 237 23034 հեռախոսահամարով:

Կայքի պատասխանատվությունը

Կայքում կատարված Ձեր նվիրաբերությունը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին Մեր կողմից ուղարկվում է նվիրաբերությունը հաստատող նամակ, որում նշված են նվիրաբերության բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից նվիրաբերությունը համարվում է կատարված:

Նվիրաբերության կատարումից սկսած՝ Ձեր նվիրաբերած գումարն անցնում է ԱԶԿ ՀԿ-ի տնօրինության տակ:

ԱԶԿ ՀԿ — ն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել նվիրաբերությունը ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել: