+(374) 237 23034 | [email protected]
ՔՈՎԻԴ-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերն ամբողջ աշխարհում և նպաստել առկա խոցելիության ու անհավասարության պայմանների սրացմանը: Չնայած ճգնաժամը կանխարգելող ձեռնարկված և իրականացված միջոցառումների արագ իրականացմանը՝ ի նպաստ Հայաստանում հասարակական առողջության ազդեցության նվազեցման գործում, այնուամենայնիվ, բազմաթիվ գործատուներ նվազեցրել են իրենց եկամուտները, շատ ընտանիքներ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը, երեխաների համա կրթության հնարավորությունը, ինչպես նաև ի հայտ են եկել տարբեր այլ մարտահրավերներ համայնքների և ընտանիքների համար։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն 2021թ.-ից իրականացնում է «ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը, որի հիմնական նպատակն է՝ մատուցել ծառայություններ, որոնք կթեթևացնեն համավարակի ազդեցությունն աղքատության մեջ գտնվող և խոցելի բնակչության վրա:
Ծրագրային գործողություններն ու աջակցություններն առավել արդյունավետ և հասցեական իրականացնելու համար հետազոտություն է կատարվել ծրագրի թիրախ 5 մարզերի 15 համայնքներում՝ պարզելու կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի հասանելիությունն ու օգտակարությունը, ինչպես նաև բացահայտելու համայնքների, բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների հիմնական խնդիրներն ու կարիքները՝ կապված ՔՈՎԻԴ-19 համավարակի ստեղծած իրավիճակով:
Թիրախ մարզերն ու համայնքներ են.
— Արարատի մարզ (Արտաշատ, Խարբերդ, Վերին Դվին համայնքներ)
— Արմավիրի մարզ (Արմավիր, Բաղրամյան, Մեծամոր համայնքներ)
— Գեղարքունիքի մարզ (Գավառ, Մարտունի, Գեղամասար համայնքներ)
— Լոռու մարզ (Վանաձոր, Ախթալա, Գյուլագարակ համայնքներ)
— Շիրակի մարզ (Գյումրի, Արթիկ, Սարապատ համայնքներ)
Սույն զեկույցը ամփոփում է համակարգող քաղաքացիական վերապատրաստված խմբերի կողմից նշված 5 մարզերի 15 համայնքներում իրականացված հարցումների ժամանակ վեր հանված խնդիրներն ու բացահայտումները։
Զեկույցը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Տեխնիկական աջակցություն 6594. «ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոս Ճապոնիայի հիմնադրամի կողմից: Զեկույցի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ինն են և կարող են չհամընկնել Ասիական զարգացման բանկի և Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոս Ճապոնիայի հիմնադրամի տեսակետներին: