«Քաղաքական ակումբ». 3-րդ հանդիպում

Այսօր տեղի ունեցավ «Քաղաքական ակումբի» հերթական հանդիպումը, որը նվիրված էր ոռոգման համակարգի հիմնախնդիրներին, առկա մարտահրավերներին և հնարավոր լուծումներին։

Քննարկման բանախոսն էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, ով ներկայացրեց ոլորտի գլխավոր խնդիրները և գործնական լուծումների տարբերակներ։ Ամիրխանյանի խոսքից հետո ծավալվեց ակտիվ և բազմակողմանի քննարկում։

Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ անդրադարձան ոռոգման համակարգի տարբեր կողմերին, իրենց հարցերն ուղղեցին բանախոսին և արտահայտեցին իրենց տեսակետները՝ ոլորտի բարելավման ուղիների վերաբերյալ։

Մասնակիցների համար այս քննարկումը կարևոր հարթակ էր՝ իրենց դիրքորոշումները արտահայտելու և ոլորտի մասնագետի հետ կապ հաստատելու համար։ Հանդիպման արդյունքում ձևավորվեցին նոր գաղափարներ և առաջարկներ, որոնք հետագայում կարող են դառնալ քաղաքականության բարելավման ու համակարգային փոփոխությունների հիմք։

«Քաղաքական ակումբների» նման հանդիպումները նպատակ ունեն ոչ միայն մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ու հմտություններ, այլև նրանց ներգրավել քաղաքական քննարկումներում՝ նպաստելով հասարակական խնդիրների շուրջ բանավեճերի և լուծումների մշակմանը։