+(374) 237 23034 | [email protected]
Աշխատանքի անվանումը՝ Փորձագիտական ծառայություն
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 1 ամիս, 16.12․2024թ-ից մինչև 16.01․2025թ-ը
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների բարելավման առաջարկի մշակման փորձագետի մրցույթ։
Ծառայության նկարագիրը․
Փորձագետը պետք է իրականացնի հանդիպում աշխատանքային խմբի հետ, որի ընթացքում կքննարկվեն աշխատանքային իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերներն ու կառաջարկվեն նոր փոխակերպող լուծումներ՝ որպես քաղաքականության միջամտություններ: Հանդիպման արդյունքնում հավաքագրված տեղեկատվության հիման վրա պետք է մշակվի white paper՝ քաղաքականության բարելավման առաջարկ, որ կշրջանառվի և կներկայացվի պատկան մարմիններին և շահագրգիռ կողմերին։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2024թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Փորձագիտական ծառայություն» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա։
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Նշենք, որ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021թ․-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն) հետ սերտ համագործակցությամբ և միտված է նպաստելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը` խթանելով տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն։
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: