+(374) 237 23034 | [email protected]
Օգոստոսի 14-ին Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագրի Մեդիա Մարդ լրագրության ամառային դպրոցի շրջանակներում տեղի ունեցավ «Տեսաձայնային մոնտաժի հմտություններ» թեմայով դասընթաց, որը վարեց Արմավիր ինֆոտուն ծրագրի համակարգող Լիլիթ Գրիգորյանը։
Մեդիա դպրոցի մասնակիցների համար անցկացվող դասընթացի նպատակն էր սովորեցնել հմտություններ, որոնք նրանք օգտագործելու են իրենց նկարահանած տեսանյութերը մոնտաժելու համար։
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։