+(374) 237 23034 | [email protected]
Հունիսի 29-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» թեմայով դասընթաց այս անգամ Մեղրիի համայնքապետարանում 25 աշակերտների շրջանում։
Դասընթացի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց հանրային կառավարման համակարգը, դրանում տեղական ինքնակառավարման տեղն ու դերը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։
Մասնակիցները ծանոթացանա համայնքի զարգացման ծրագրին ու համայնքի բյուջեն հենց իրենց համայնքի օրինակով։ Նաև թե ինչպես բնակիչները կարող են մասնակցել համայնքում կարևորագույն որոշումների կայացմանը։
«Բնակիչների մասնակցության ցածր մակարդակը մեր կարծիքով երկու հիմնական պատճառ ունի։ Առաջինը իրազեկվածության ցածր մակարդակն է և կառավարման համակարգի, և մեր իրավունքների վերաբերյալ։ Իսկ երկրորդը վախն է, մարդիկ վախենում են մասնակցել՝ մտածելով, որ դա իրենց գործը չէ։ Երկրորդը մեծ մասով բխում է առաջից։ Այժմ, երբ մենք գիտենք մեր իրավունքների մասին և պատկերացում ունենք տեղական ինքնակառավարման համակարգի մասին, վաղվանից էլ կսկսենք»։
Դասընթացն իրականացվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացում» նախագծի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդի և «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ցուցաբերած աջակցության շնորհիվ: