+(374) 237 23034 | [email protected]
«Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» միջոցառման հիմնական նպատակն է խնամքի տրամադրումը միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ուղեգրված անձանց՝ անհատական սոցիալական ծրագրի համաձայն։
Ծառայությունները տրամադրվում են շահառուին իր տանը՝ ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
Տնային պայմաններում շահառուներին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
1) խնամքի ծառայություններ հայցող շահառուի անհատական սոցիալական կարիքի գնահատում և գնահատված սոցիալական կարիքին համարժեք ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում.
2) անհատական սոցիալական ծրագրի կազմում.
3) խնամքի ծառայությունների տրամադրում շահառուի հետ կնքված պայմանագրին, ծառայությունների մատուցման ժամանակացույցին և անհատական սոցիալական ծրագրին համապատասխան, մասնավորապես՝
• կենցաղային սպասարկում.
• բժշկական օգնություն և սպասարկում.
• սոցիալ-հոգեբանական օգնություն.
• խորհրդատվական օգնություն։
4) պայմանագրում նշված այլ ծառայություններ:
«Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիրն իրականացվում է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարության կողմից։