Տարեցների միջազգային օրը  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում


Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հռչակել է տարեցների միջազգային օր։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցների իրավունքների պաշտպանությանը, նրանց հուզող խնդիրներին և ջանք գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով, հոգատարությամբ և սիրով։

Մեր տարեցները վաստակել են արժանավայել ծերության իրավունքը։

Տոնի առթիվ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իր շահառուների համար կազմակերպել էր փոքրիկ էքսկուրսիա Արմավիր քաղաքում։ ՍԿզբում այցելեցինք քաղաքի Սբ․ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, այնուհետև քաղաքի սրճարաններից մեկում նշեցինք տոնը։ Դե իսկ մեր էքսկուրսիան ավարտվեց երեկոյան քաղաքային զբոսանքով։


#տարեցներնուշադրությանկենտրոնում #առողջևարժանապատիվերկարակեցություն