+(374) 237 23034 | [email protected]

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն համագործակցելով Արենիի համայնքապետարանի հետ վրաններ է տրամադրել Արենիում արդեն չորրորդ տարին իրականացվող երիտասարդական ճամբարին։
Ճամբարը միտված է երիտասարդների ներուժի մեծացմանը, նրանց հմտությունների և կարողությունների զարգացմանը։
Նշենք նաև, որ ԱԶԿ ՀԿ ներկայացուցիչները ճամբարի շրջանակներում երիտասարդների հետ խոսել են բնապահպահպանական, գենդերային հավասարության և սոցիալական ներառման թեմաներով, ինչպես նաև մասնակցել ճամբարի փակման միջոցառմանը։
“Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”





