Ստամբուլի կոնվենցիա. Միֆերից դեպի իրականություն

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) ոչ միանշանակ է ընդունվում հայ հասարակության տարբեր խմբերի կողմից։ Կոնվենցիայի թյուրըմբռնումը պայմանավորված է վերջինիս վերաբերյալ տարածված սխալ պատկերացումներով ու ապատեղեկատվությամբ։ Տարածված սխալ տեղեկատվությանը չտրվելու և կոնվենցիայի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ունենալու համար ծանոթացեք ստորև ներկայացված միֆերին և դրանց իրական համարժեքներին։ 

Միֆ 1․ Ստամբուլի կոնվենցիան Եվրոպայի կողմից պարտադրված օտար փաստաթուղթ է։

Իրականություն․ Ստամբուլի կոնվենցիան համաձայնեցվել է Եվրախորհրդի 47 անդամ երկրների (այժմ՝ 46) արտգործնախարարների կողմից երկար քննարկումներից հետո։ Բոլոր անդամ երկրները ներգրավված են եղել քննարկումներին, և Հայաստանը վավերացրել է փաստաթուղթը առանց որևէ արտաքին ճնշման:

Միֆ 2․ Կոնվենցիան նպատակ ունի խառնվել մարդկանց ընտանեկան կյանքին և փոխել ավանդական ընտանիքի պատկերը։

Իրականություն․ Կոնվենցիայի նպատակն է ոչ թե խառնվել ընտանիքների կյանքին, այլ պարզապես պաշտպանել դրանք՝ զերծ պահելով կանանց և երեխաներին ընտանեկան բռնությունից։ Իսկ թե ինչպիսի ընտանիքի մասին է խոսքը՝ ավանդական թե այլ, որևէ իրական առնչություն չունի կոնվենցիայի հետ: 

Ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության այլ ձևերի կանխման նպատակով կոնվենցիան գործադրում է համապարփակ շրջանակ, որը (1) ընդգրկում է բոլոր զոհերին պաշտպանելու և աջակցելու քաղաքականությունն ու միջոցները, (2) խթանում է միջազգային համագործակցությունը և (3) աջակցում է իրավապահ մարմինների և կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալու գործընթացի մեջ ներգրավված կազմակերպությունների համագործակցությանը:

Միֆ 3․ Կոնվենցիան հակասում է ազգային կրոնական ավանդույթներին և համոզմունքներին։

Իրականություն․Կոնվենցիան չի վերաբերում կրոնին կամ համոզմունքներին: Այն միայն պնդում է, որ մշակույթը, սովորույթները, կրոնը, ավանդույթը կամ «պատիվը» չպետք է օգտագործվեն՝ բռնության որևէ գործողություն արդարացնելու համար։ 

Ի վերջո, հասարակության մեջ յուրաքանչյուր ոք ունի ինչպես մտքի և կրոնի ազատության, այնպես էլ անվտանգության և պաշտպանության իրավունք:

Միֆ 4․ Կոնվենցիան ձգտում է «վերացնել տարբերությունները» կանանց և տղամարդկանց միջև:

Իրականություն․ Կոնվենցիան չի ձգտում վերացնել կանանց և տղամարդկանց միջև տարբերությունները և չի ենթադրում, վերջիններս նույնն են կամ նույնը պետք է լինեն: Փոխարենն այն ասում է, որ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այն միջոց է՝ պաշտպանելու կանանց անվտանգային իրավունքները:  

Միֆ 5․ Կոնվենցիան պաշտպանում է միայն կանանց և նրանց տալիս է արտոնություններ։

Իրականություն․ Ստամբուլի կոնվենցիան կենտրոնացած է կանանց և աղջիկների վրա, քանի որ նրանում ներառված են  բռնության հատկապես այն տեսակները, որոնցից, ըստ վիճակագրության, միայն կամ առավելապես կանայք են տառապում։

Այնուամենայնիվ, խրախուսվում է Կոնվենցիայի դրույթների կիրառումը ընտանեկան բռնության բոլոր զոհերի, այդ թվում՝ տղամարդկանց և երեխաների օգտին:

Միֆ 6․ Կոնվենցիան խրախուսում է պետություններին միջամտել կրթական գործընթացին։ 

Իրականություն․ Ստամբուլի կոնվենցիան կրթությունը համարում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման կարևոր նախապայման, քանի որ մարդկանց վերաբերմունքը, համոզմունքները և վարքագծի օրինաչափությունները ձևավորվում են շատ վաղ կյանքում՝ կրթության սկզբնական փուլերից սկսած: Այնուամենայնիվ, այն պետությունների որոշմանն է թողնում, թե երբ և ինչպես, ֆորմալ թե ոչ ֆորմալ կրթական միջավայրերում անդրադառնալ տղամարդկանց հետ կանանց հավասարության, փոխադարձ հարգանքի և բռնության հիմնահարցերին։ 

Միֆ 7․ ՀՀ օրենսդրությունն արդեն իսկ ունի մեխանիզմներ կանխելու կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը, ուստի Ստամբուլի կոնվենցիայի կիրարկման կարիք չկա: 

Իրականություն․ Վավերացնելով Ստամբուլի կոնվենցիան՝ երկիրը միանում է միջազգային իրավունքով կառավարվող համակարգին: Այն շատ ավելին է, քան զուտ օրենսդրական փոփոխությունները՝ միավորելով մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու ջանքերը, տվյալների հավաքագրումն ու հետազոտությունների իրականացումը, բռնության ենթարկվածներին մատուցվող ծառայությունների ֆինանսավորման ապահովումը, աջակցության ծառայությունների բարելավումը, արդարադատության մատչելիության ապահովումը և այլն։ Կոնվենցիան հստակ ցույց է տալիս, որ կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունն այլևս չեն կարող դիտվել որպես մասնավոր դեպք, և որ պետությունները պետք է դիրքորոշում ընդունեն և միջոցներ ձեռնարկեն բռնությունը կանխելու, զոհերին պաշտպանելու և հանցագործներին պատժելու համար: 

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

#ՄիֆերիցԴեպիԻրականություն #ՍտամբուլիԿոնվենցիա #ՎերջԿանանցՆկատմամբԲռնությանը #ԿանանցՀզորացում


Istanbul Convention: from Myths to Reality

The Council of Europe Convention on Preventing and Combating Violence against Women and Domestic Violence (Istanbul Convention) is ambiguously accepted by different groups of the Armenian society. The misunderstanding of the convention is due to widespread misconceptions and misinformation about it. To avoid common misinformation and to have accurate facts about the convention, familiarize yourself with the following myths and their real equivalents.

Myth 1. The Istanbul Convention is a foreign document imposed by Europe.

Fact. The Istanbul Convention was agreed by the Foreign Ministers from the 47 Council of Europe member states (now 46) following long discussions: every country was involved. 

Myth 2. The Istanbul Convention aims to regulate family life or family structure and leads to the destruction of the traditional family.

Fact. The Istanbul Convention aims to keep families safe by keeping women and children safe from domestic violence. What a family looks like is irrelevant to the convention.

What matters under the convention is that domestic violence and other forms of violence are prevented, that women and their children are protected and supported. The Istanbul Convention is relying on a comprehensive framework that (1) covers policies and measures to protect and assist all victims, (2) promotes international cooperation and (3) supports co-operation between law enforcement and organisations involved in ending violence to women.

Myth 3. The convention contradicts national religious traditions and religion.

Fact. The convention does not deal with religion or beliefs. It does say that culture, customs, religion, tradition or so-called “honour” should not be used to justify any act of violence. Ultimately, everyone in society has the right to freedom of thought and religion, as well as the right to safety and protection. 

Myth 4. The Istanbul convention seeks to “eliminate differences” between women and men.

Fact. The Istanbul Convention does not seek to eliminate differences between women and men and does not imply that women and men are or should be the same. It does say that women and men have equal rights. It is a tool specifically designed to uphold women’s rights to safety.

Myth 5. The Council of Europe Convention on Preventing and Combating Violence against Women and Domestic Violence protects only women and gives them privileges.

Fact. The Istanbul Convention is focused on women and girls, as it covers forms of violence from which only or mostly women suffer. However, the convention encourages the application of its provisions to benefit all victims of domestic violence, including men and children.

Myth 6. The convention encourages states to intervene in the educational process. 

Fact. The Istanbul Convention considers education an important aspect of the prevention of violence against women and domestic violence, because attitudes, convictions and behavioral patterns are shaped very early on in life. However, it leaves it up to states to decide when and how, whether in formal or non-formal educational settings to address issues of women’s equality with men, mutual respect and non-violence.

Myth 7 There is already national legislation to prevent violence against women and domestic violence, so the Istanbul Convention is not needed. 

Fact. A country that adopts the Istanbul Convention proves its commitment to stopping violence by joining a system governed by international law. It goes much further than changing laws – it means joining efforts to raise awareness; gathering data and research; providing funding for victims’ services; closing gaps in support services; ensuring access to justice; and other important elements to stop violence. The Convention makes it clear that violence against women and domestic violence can no longer be considered a private matter, and that states must take a stand and adopt measures to prevent violence, protect victims and punish perpetrators. 

“Breaking Barriers, Building Awareness” project is implemented within the frames of the Council of Europe project “Ending Violence against Women and Promoting Gender Equality in Armenia”.

#FromMythstoReality #IstanbulConvention 

#EndViolenceAgainstWomen #WomenEmpowerment