Ստամբուլի կոնվենցիա Ինչ է տալիս սա բռնության զոհերին

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան պետություններից պահանջում է համապատասխան պաշտպանություն և աջակցություն ցուցաբերել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության զոհերին՝ նրանց կարիքներն ու իրավունքները դնելով բոլոր ծառայությունների հիմքում։

Ի՞նչ է սա տալիս բռնության զոհերին․

-​Սոցիալական ծառայությունները, ոստիկանությունը, արդարադատության համակարգը, կանանց աջակցության ծառայությունները և զոհերին աջակցող մյուս գործակալությունները մտահոգ են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության զոհերի խնդիրներով:

-Սոցիալական ծառայությունները, ոստիկանությունը, արդարադատության համակարգը, կանանց աջակցության ծառայությունները և զոհերին աջակցող ցանկացած այլ հաստատություն գիտակցում է այն բարդ տրավման, որ կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը պատճառում են զոհերին։

-Բռնության զոհերն ունեն հասանելիություն մասնագիտական աջակցության ծառայություններին՝ ճգնաժամային կենտրոններ, կանանց ապաստարաններ և խորհրդատվական կենտրոններ, ինչն ավելի հեշտ և արագ է դարձնում կանանց վերականգնման գործընթացն և ապահովում նրանց սոցիալական, տնտեսական և այլ հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

-Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության զոհերին վերաբերվում են հարգանքով և կարեկցանքով, ինչը խիստ կարևոր է նրանց վերականգնումն ապահովելու համար և հեշտացնում է նրանց վերաինտեգրումը համայնքում՝ նպաստելով նրանց երկարաժամկետ հզորացմանը:

-Վտանգի առկայության պարագայում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության զոհերն ունեն օպերատիվ արձագանքի, անվճար ու գաղտնի խորհրդատվության, հոգեբանական և իրավական աջակցության հասանելիություն։

-Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության զոհերին հավելյալ տրավմաների չենթարկելու համար պետական մարմինները համագործակցում են վերջիններիս հետ՝ լսելով և հարգելով բռնության այս ձևերի վերաբերյալ նրանց գիտելիքներն ու անձնական փորձը։

Պաստառը կարող եք ներբեռնել այստեղից։


«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

#ՍտամբուլիԿոնվենցիա #ՎերջԿանանցՆկատմամբԲռնությանը #ԿանանցՀզորացում


Istanbul Convention: What does this mean for victims? 

Council of Europe Convention on Preventing and Combating Violence against Women and Domestic Violence requires countries to provide appropriate protection and support to victims of violence against women and domestic violence, by putting their needs and rights at the heart of all services. What does this mean for victims?

– Social services, police, the justice system, women’s support services and any other agency supporting victims, will be mindful of the complex trauma violence against women and domestic violence causes victims.

– Access to specialist support services such as rape crisis centers, women’s only shelters and counselling centers makes the recovery process for victims easier and quicker, and ensures they can access their social, economic and legal rights.

– Treating victims who experienced violence against women and domestic violence with respect and empathy is essential in ensuring their recovery, facilitates their reintegration into the community, and contributes to their long-term empowerment.

– A prompt response in situations of immediate danger and free, confidential access to practical advice, psychological counselling and legal support should be available to all victims of violence against women and domestic violence.

– To avoid retraumatizing a victim, state agencies should work in partnership with victims they support, in which their knowledge and personal experience of violence against women and domestic violence is heard and respected.

You can download the poster from here.


“Breaking Barriers, Building Awareness” project is implemented within the frames of the Council of Europe project “Ending Violence against Women and Promoting Gender Equality in Armenia”.

#IstanbulConvention #EndViolenceAgainstWomen #WomenEmpowerment