+(374) 237 23034 | [email protected]
Ծառայության անվանումը՝ Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստում
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ծառայության տևողությունը՝ 1 ամիս, 01.02․2022թ-ից մինչև 28.02․2022թ-ը
ԱԶԿ ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստում ծառայության իրականացման համար գնային առաջարկների ընդունման մասին:
Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստումը կիրականացվեն ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Գյումրու և Լոռու մարզերում:
Վերապատրաստման ծառայության նկարագիրը․
Դասընթացները կներառեն
— համայնքային և ազգային սոցիալական աջակցություն տրամադրողների ներգրավում.
— տարեցների հետ աշխատելու հոգեբանական աջակցության հմտություններ.
— ՏՀՏ գրագիտության հիմնական աջակցություն ընտանիքներին՝ ապահովելու տնային ուսուցման և էլեկտրոնային առողջապահության ծառայություններից օգտվելու հնարավորություն:
Վերապատրաստման դասընթացները․
— ընտրված 5 մարզերում մեկօրյա դասընթացներ, ընդամենը՝ 5 դասընթաց․
— յուրաքանչյուր մարզում 20-25 հոգի, ընդհանուր 100-125 հոգի:
Պահանջներ մասնակցին.
— Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/,
— Վերապատրաստումներ անցկացնելու փորձ,
— Ինտերակտիվ մեթոդների իմացություն,
— Ոլորտային գիտելիքներ և փարձառություն,
— Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ:
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնել և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ-ի հունվարի 28-ը՝ վերնագրում նշելով՝ «Վերապատրաստման դասընթացներ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։