+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Արմավիր ինֆոտուն ծրագրի շրջանակներում մեկնարկել է մասնագիտական կողմնորոշման օնլայն հանդիպումների շարքը:
Այն նախատեսված է ապագա ուսանողների և մասնագիտություն ընտրելու դժվարություններ ունեցող անձանց համար:
Հերթական մասնագիտությունը ծրագրերի կառավարումն էր, որը մայիսի 8-ին ներկայացրեց ԱԶԿ ՀԿ-ի համակարգող Լուսիանա Մկրտչյանը: Օնլայն հանդիպման մասնակիցներին նա ներկայացրեց, թե ինչ է ծրագրի կառավարումը ներկայացնում իրենից, ինչ դեր ու նշանակություն ունի ծրագրի ղեկավարը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։ Ներկայացվեցին ծրագրի ղեկավարի կողմից իրականացվող գործողությունները, ծրագրի ղեկավարման մեթոդները , տեսակները, թե յուրաքանչույր գործունեություն ինչ է իրենից ներկայացնում և թե ինչ հանդիպումներ ու քննարկումներ են իրականացվում։ Մասնակիցներին ներկայացվեց նաև ծրագրի ղեկավարին բնորոշ հատկանիշները, անձնային որակները։
Մասնակիցները քննարկեցին թիմային աշխատանքի կարևորության , պատրաստակամության և լարված իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու կարևորության մասին։
Մասնակիցների մոտիվացիան և մասնագիտության մասին տեղեկատվությունը բարձրացնելու համար ներկայացվեցին Հայաստանում և միջազգային օնլայն հարթակներում առկա օնլայն դասընթացների մասին տեղեկատվություն։
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: