+(374) 237 23034 | [email protected]
Շենիկ համայնքի երիտասարդների կողմից ուսումնասիրվել է 2017 – 2021 թթ հնգամյա զարգացման ծրագիրը՝ հասկանալու համար, թե որքանով է գյուղատնտեսության զարգացումը ՏԻՄ-ի թիրախում եղել:
Ռազմավարությունում ներառված 11 ծրագրերից միակը, որը ուղիղ կապ ուներ գյուղատնտեսության հետ «Աջակցություն ոռոգման ջրատարի վերակառուցմանը» ծրագիրն էր , որի ընդհանուր բյուջեն՝ 40 000 000 դրամ է:
Նշվում է, որ ներհամայնքային ոռոգման ջրատարի վերակառուցման արդյունքում համայնքը կապահովվի մշտական ջրով:
Արմավիրի մարզի Շենիկ համայնքը ընդգրկում է 4455.3 հա հողատարածք, 1073 բնակիչ ունեցող համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 4300.715 հա։
Համայնքը հիմնադրվել է 1970 թվականին,տեղծվել է որպես Խոտալյուրի սովխոզին կից ավան, ապա կոչվել է նաև Վիտամինային խոտալյուրի մասնագիտացված սովխոզ:Այստեղ աշխատելու և բնակվելու նպատակով նախկին Թալինի շրջանի տարբեր գյուղերից, ինչպես նաև Ախալքալակից տեղափոխվել են բազմաթիվ ընտանիքներ:
Համայնքը ունի գրադարան, երկհարկանի նորոգված դպրոց,մանկապարտեզ, փոստ, բուժական ամբուլատորիա, տիպային մշակույթի տուն, որի նորոգման աշխատանքները ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նոր են դադարեցվել:Դպրոցն ունի 155 աշակերտ, մանկապարտեզը` 50 սան երկու խմբով: Դպրոցում գործում է սպորտային կարատեի խումբ:
Ըստ զարգացման ծրագրում ներկայացված տվյալների համայնքում առկա աշխատուժի մոտ 80%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, 20%-ը աշխատում է համայնքում գործող մանկապարտեզում, դպրոցում, գյուղապետարանում:
Գյուղատնտեսական զբաղվածություն ունեցող համայնքի համար նշվում է, որ արտադրված գյուղատնտեսական ոչ բոլոր մթերքների իրացումն է հաջողվում գյուղացիներին:
Գյուղատնտեսության զարգացմանը խոչնդոտում են նաև համայնքում առկա են մաշված ոռոգման ցանցերը ,որոնք հատկապես խոչընդոտում են ծայրամասային վարելահողերի լիարժեք ոռոգմանը:
Զարգացման ծրագրում որպես համայնքի ուժեղ կող է ներկայացվում աշխարհագրական դիրքը/բնակլիմայական պայմանները/ , գազի և ոռոգման ջրի բավարար մատակարարումը ինչպես նաև կրթված և բարձր ինտելեկտով երիտասարդության առկայությունը:
Որպես թույլ կողմ՝ հողի հարկի գանձումների դժվարությունները
Հնարավորություններն ու ապառնալիքները կապված են գյուղատնտեսությա հետ, որպես հնարավորություն նշվում են ջերմոցային տնտեսության, խաղողագործության, պտղաբուծության զարգացումը, գյուղմթերքի վերամշակման արտադրության կազմակերպումը:
Սպառնալիքը կապված է բնակլիմայական պայմանների հետ. Ցրտահարություն, կարկտահարություն:
Նշվում է, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացմամբ ակնկալվում է համայնքի բնակիչների իրական եկամուտների մոտ 15%-ի աճ, իսկ ոռոգման համակարգի վերակառուցման դեպքում գյուղատնտեսության արդյունավետությունը կբարձրանա մոտ 10%-ով: