+(374) 237 23034 | [email protected]
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ»-ն Ասիական Զարգացման Բանկի, Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոս Ճապոնիայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն 6594․ COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի շրջանակներում հրավիրում է նշված թիրախային վայրերի ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, կամ գործող ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ մասնակցել մեկնարկող «REBOOT» բիզնես դասըթացներին։
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և հետդասըթացային աջակցության տրամադրման բաղադրիչներ:
Մասնակցելով ծրագրին սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենք ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում կամ բարելավում են իրենց անհատական բիզնես մոդելները, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
Ծրագրի Թիրախային վայրերն են`
- Արմավիրի մարզ (Արմավիր, Մեծամոր և Բաղրամյան խոշորացված համայնքներ),
- Շիրակի մարզ (ք.Գյումրի, Արթիկ և Սարապատ խոշորացված համայնքներ),
- Գեղարքունիքի մարզ (Գավառ, Մարտունի և Գեղամասար խոշորացված համայնքներ),
- Լոռու մարզ (Վանաձոր, Ախթալա և Գյուլագարակ խոշորացված համայնքներ),
- Արարատ (Արտաշատ, Խարբերդ և Նոր Դվին խոշորացված համայնքներ)։
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել նաև հետդասըթացային աջակցության․ սարքավորման և/կամ մարքեթինգային աջակցության ձևով մինչև 1 մլն ՀՀ դրամի շրջանակներում:
Գրանցվելու համար խնդրում ենք մինչև 2022թ. հունիսի 1-ը (Լոռու մարզի բնակիչները մինչև մայիսի 15-ը) լրացնել առցանց հարցաթերթը հետևյալ հղմամբ.