+(374) 237 23034 | [email protected]
Փետրվարի 15-22-ը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամները մասնակցեցին Լեհաստանի Ռադոմ քաղաքում անցկացված դասընթացին, որի նպատակն էր զարգացնել երիտասարդական աշխատողների կարողությունները հաշմանդամություն ունեցող երիտասարդներին իրենց ամենօրյա աշխատանքում ներառելու հարցում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները անդրադարձան սեփական արժեքներին, հատուկ կարիքներին, որ յուրաքանչյուրս ունենք, քննարկեցինք ներառականության և ինտեգրման տարբերությունը, դրանց առաձնահատկությունները, յուրաքանչյուր երկրում ներառականությանը առնչվող իրավիճակը։ Խոսվել է նաև հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների հետ աշխատելու նրբությունների և նրանց ինքնուրույնություն սովորեցնելու կարևորության մասին։
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին մի շարք արդյունավետ գործիքներ և փորձառություն, որը կօգտագործեն իրենց ամենօրյա աշխատանքում։
Դասընթացը տեղի է ունեցել «Ներառական երիտասարդական աշխատանք» Էռազմուս+ երկամյա ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է էստոնական «Tartu Youth Work Center»-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն»-ի, լեհական «Fundacja proFesjonalni Aktywni Qlturalni Mlodzi»-ի և վրացական «RICDOG» գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, և նպատակն է զարգացնել մասնակից կազմակերպությունների կարողությունները ի նպաստ հաշմանդամություն ունեցող երիտասարդների ներառականության՝ երիտասարդական աշխատանքի միջոցով։