+(374) 237 23034 | [email protected]
Փոխվել է պետք:
Զգացե՞լ եք,որ մեր հասարակությունը գնալով ավտոմատացվում է, բոլորը պահանջում են ստանդարտներ` հաշվի չառնելով դիմացինի զգացմունքները, մտածմունքներն ու նրա մեջ տիրող խառնաշփոթը։
Ուսուցիչը հարցնում է աշակերտի կարծիքը ու ակնկալում պատասխան՝ ճիշտ պատասխան, աշխատանքի համար հարցազրույց անցնելիս`ակնկալում են պատասխան իրենց կարծիքով,իրենց համար, ոստիկանը՝ հանցագործից,դասախոսը՝ ուսանողից,առևտրականը՝ գյուղացուց,շեֆը՝ աշխատողներից ստանդարտներ են պահանջում։
Սովորաբար նման վերաբերմունքը կոտրում է մարդկանց, նրանց պատկերացումները ու նրանք իրենց կամքից անկախ ձգտում են նմանվել ինչ-որ ստանդարտների։ Այսինքն՝ յուրաքանչյուրը իր մեջ ստեղծում է կերպարներ, ստեղծում է ստանդարտներ,որին պետք է համապատասխանեն մարդիկ,որի նման պետք է լինի կյանքը։
Անգամ զգացմունքների մեջ կան ստանդարտներ, սիրո, երջանկության, ցավի, արցունքների մեջ։
Եթե միակարծից ռոբոտներից մեկը այլ կարծիք ունեցավ,ինքը տարօրինակ է,եթե մեկը մի քիչ խենթություն անի,անի սրտի թելադրածը ու եթե մի բան պատկերացրածով չեղավ ,այդ մարդը տարօրինակ է։
Եկեք անկեղծ լինենք,միթե՞ մենք ամեն օր չենք առնչվում այս խնդրին,միթե՞ մեր աչքի առաջ չեն ստեղծվում ստանդարտները, միթե՞ դրանք մենք չենք ստեղծում։
Մտածել է պետք․․․
Հեղինակ՝ Լիլիթ Հովակիմյան