+(374) 237 23034 | [email protected]

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Աղվերանում մեկնարկեցինք մոնիտորների վերապատրաստման եռօրյա դասընթացը։
Դասընթացի առաջին օրը մասնակիցները քննարկեցին հետևյալ թեմաները.
- Բարեվարքություն, համայնքային բարեվարքության կառուցում,
- Շահագրգիռ կողմեր․ քարտեզագրում,
- Ինչպես ներգրավել շահագրգիռ կողմերին:
Դասընթացի երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվեցին՝
- CitizenPulse մշտադիտարկման գործիքը,
- Ջատագովություն և դրա տեսակները,
- Երիտասարդության դրական զարգացման հայեցակարգ,
- Երիտասարդների մասնակցությունը համայնքային զարգացմանը և մասնակցային գործընթացներին:
Դասնըթացի վերջին օրը մոնիտորները բնապահպանական կրթության մասնագետ Նվարդ Գևորգյանի հետ միասին քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրները, խոսեցին շրջակա միջավայրի և առողջության մասին։
“Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”













