+(374) 237 23034 | [email protected]
Առցանց հանդիպումներ մայիս ամսին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի Համայնքային ակտիվ խմբի անդամների հետ` ներկայացնելու ծրագիրն ու ծրագրային գործողությունները
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է նպաստել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազմանը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում: Նպատակին հասնելուն միտված առաջին քայլերից է Համայնքային ակտիվ խմբերի (ՀԱԽ) ձևավորումը նշված մարզերում, որոնց կազմում ընդգրկված են 15 մասնակից ՏԻՄ ոլորտից, մեդիայից, ոստիկանությունից, առողջապահության ոլորտից և այլն։ ՀԱԽ անդամները, զինվելով և վերազինվելով թեմատիկ համապատասխան գիտելիքներով, օգնելու են ծրագրային թիմին ծրագրային հաղորդագրություններն ավելի արդյունավետ տարածելու մարզի մասշտաբով՝ տեղական կոնտեքստն ու մշակույթը որպես ուղենիշ ունենալով։
Յուրաքանչյուր ՀԱԽ-ի հետ իրականցվեց առցանց ֆորմատով հանդիպումներ, որոնց նպատակն էր նրանց իրազեկել ծրագրային գործողութունների, մասնավորապես իրենց դերի ու անելիքների մասին, քննարկել տարբեր առաջարկներ ու թեստավորել ծրագրային հաղորդագրությունները՝ ֆոկուս խմբային քննարկման միջոցով։
Այս խնդրին ամեն անգամ անդրադառնալիս խնդրի՝ մինչ օրս ունեցած արդիականությունն ու այս ուղղությամբ հսկայական անելիքների կարևորությունը հաստատվում է ավելորդ անգամ պատմություններով ու բերված օրինակներով։
Հետագա տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել․
Թամարա Պողոսյան, հասարակայնության հետ կապերի մասնագետ․ tam [email protected] Անի Թովմասյան, ծրագրի համակարգող․ [email protected] |
Press Release
Online meetings with Community Active Group members from Shirak, Lori and Tavush regions in May for presenting the project and its activities
Armavir Development Center NGO implements the “Combating Fetal Sex Discrimination in 3 regions of the Republic of Armenia” project under the scope of “EU 4 Gender Equality: Together against gender stereotypes and gender-based violence” programme funded by the European Union and implemented jointly by UN Women and UNFPA .
The aim of the project is to reduce the number of sex-selective abortions in Lori, Shirak and Tavush marzes. One of the first steps towards achieving the goal was the formation of Community Active Groups (CAGs) in the mentioned regions, which includes 15 participants from the local government, media, police, healthcare, etc. The members of the CAG, armed with the relevant thematic knowledge, will help the program team to spread program messages more effectively throughout the region, using the local context and culture as a guideline.
Online meetings were held with each CAG to inform them about project activities, in particular their role and upcoming actions, to discuss various suggestions, and to test project messages through a focus group discussion.
Every time addressing this issue, the urgency of the issue so far and the huge amount of work needs to be done in this direction is further confirmed by the stories and examples given.
For further information please contact․
Tamara Poghosyan, Public Relations Specialist
Ani Tovmasyan, project coordinator