+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում ս․թ․ հունվարի 31-ին, ժամը 12:00` Հոլիդեյ Ինն հյուրանոցում (Ամիրյան 2, Երևան 0010)կիրականացնի աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների բարելավմանն աշխատանքային խմբի քննարկում։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն աշխատանքային իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերներն ու կառաջարկվեն նոր փոխակերպող լուծումներ՝ որպես քաղաքականության միջամտություններ: Քաղաքականության փաստաթղթերը պատրաստելու նպատակով կկազմակերպվեն մի շարք հանդիպում-քննարկումներ։ Հանդիպման արդյունքնում հավաքագրված տեղեկատվության հիման վրա կմշակվեն white paper-ներ՝ քաղաքականության բարելավման առաջարկներ, որոնք կշրջանառվեն և կներկայացվեն պատկան մարմիններին և շահագրգիռ կողմերին։
Նշենք, որ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021թ․-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն) հետ սերտ համագործակցությամբ և միտված է նպաստելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը` խթանելով տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն։ Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառելու է բարձր տեխնոլոգիական լուծումներ, քաղաքացիական հասարակության մոնիտորինգ, քաղաքացիների մասնակցություն և իրազեկման լայն քարոզարշավ: Ծրագրի շրջանակներումկստեղծվեն ՏՀՏ լուծումներ, որոնք կներդրվեն Տեսչական մարմի պաշտոնական կայքում և տրանսֆորմատիվ կլինեն Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման համար:
_____________________________________________________________________________________________________
Press Release
“Armavir Development Center” non-governmental organization will be implementing a working group discussion for the improvement of the policies for the protection of labour rights in frames of the EU co-funded “Labour Action: Collaborative Effort for Accountable and Inclusive Employment’’ project on January 31, at 12:00, in Holiday Inn hotel (2 Amiryan St, Yerevan 0010).
The working group discussion will depict major challenges in labour sector and will suggest new transformative policy intervention.
In order to create the Policy papers, a number of validation workshops and focus groups will be organized. Based on the information gathered as a result of the meetings, white papers will be developed with policy improvement recommendations, which will be circulated and presented to relevant bodies and stakeholders.
The project “Labour Action: Collaborative Effort for Accountable and Inclusive Employment’’ is being implemented since February, 2021 by the partnership pf Uion of ICT Employers, Armavir Development Center NGO and Kiraki Development Foundation with the EU co-funding. The project is implemented in close cooperation with the RA Health and Labour Inspection Body (from now on Inspectorate) and aims to promote labour rights’ protection in Armenia by promoting data innovation and cross-sectoral cooperation.
The project will be implemented in parallel with the Labour Code reforms and will include high tech solutions, civil society monitoring, citizens’ participation and wide awareness campaign. ICT solutions will be created in frames of the project, which will be introduced in the official web-page of the Inspectorate and will be transformative for the oversight of labour rights in Armenia.