+(374) 237 23034 | [email protected]
«ՄԱԿ-ի 1325 բանաձևի տեղական գործողությունների ծրագրերի համատեղ իրականացում Վարդենիսում և Իջևանում» ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ Վարդենիս և Իջևան խոշորացված համայնքներում։ Ծրագրի տևողությունը 7 ամիս է և ֆինանսավորվում՝ Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ»-ի (CSSF) կողմից և իրականացվում է Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։
Ծրագրի ընդհանուր նպատակն է առաջ մղել Կանանց, Խաղաղության և Անվտանգության օրակարգը` նպաստելով Վարդենիս և Իջևան սահմանամերձ համայնքներում տեղայնացված ԿԽԱ գործողությունների ծրագրի իրականացմանը, ապահովելու ԿԽԱ-ի վերաբերյալ համատեղ մշակված հենասյուների և իրավական դաշտի կետերի իրականացումը տեղական մակարդակում:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է․
- Կարիքների գնահատում Վարդենիս և Իջևան համայնքներում
- Նշված համայնքներում մեկական թաքստոցի գենդերազգայուն կահավորում և հարմարեցում
- Կարողությունների զարգացման ուսուցում կանանց և աղջիկների շրջանում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Պատերազմի և Խաղաղության Լուսաբանման Ինստիտուտի կողմից։