Հոգեբանի աշխատանքի հայտարարություն

Անվանում՝ Հոգեբան
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝ ք. Վաղարշապատ

Աշխատանքի տևողությունը՝ 24 ամիս։

«Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության»  ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ հոգեբանի թափուր աշխատատեղի համար:

Աշխատանքային պարտականությունները.

  • Մասնակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի հետազոտմանն ու աջակցության պլանի կազմմանը,
  • Իրականացնել երեխայի աջակցության պլանով նախատեսված հոգեբանական աշխատանքներ՝ անհատական և խմբային՝ կիրառելով հոգեբանական մեթոդներ,
  • Իրականացնել աշխատանք ծնողների հետ, ապահովել նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին, բացատրել, թե ինչպես տնային պայմաններում աշխատանքներ իրականացվեն՝ դրանով իսկ ապահովելով ծնողի անմիջական ներգրավումը երեխայի զարգացման գործընթացին,
  • Հետևել ընտանիքում աջակցության պլանով նախատեսված աշխատանքների կազմակերպմանը՝ մյուս մասնագետների հետ համատեղ,
  • Լրացնել համապատասխան փաստաթղթերը, կատարել պարբերական գրառումներ և դիտարկումներ,
  • Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքի ամսեկան, ընթացիկ և տարեկան հաշետվություն կենտրոնի տնօրենին:

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Երեխաների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2025թ. հունիսի 20-ը կամ ներկայացնել ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: