+(374) 237 23034 | [email protected]
«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն (այսուհետ՝ Ծրագիր) իրականացվում է 2021թ․-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն) հետ սերտ համագործակցությամբ և միտված է նպաստելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը` խթանելով տվյալների հավաքագրման և մշակման նորարարական մեթոդներ ու միջոլորտային համագործակցություն։
Ծրագրի շրջանակներում տրամադրվել է Հետազոտական կրթաթոշակ։ Զարգացնել քաղ. հասարակության կազմակերպությունների և համայնքային ակտիվ խմբերի կարողությունները մասնավոր և պետական ոլորտներում աշխատանքային իրավունքի պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար, վերլուծելու Առողջապահական տեսչական մարմնում հավաքագրված տվյալները և ստեղծելու որակական հետազոտական աշխատանք։ Սույն հետազոտական կրթաթոշակի խնդիրն էր վերլուծել Առողջապահական և տեսչական մարմնում հավաքագրված տվյալները և ստեղծել որակական հետազոտական աշխատանք։