+(374) 237 23034 | [email protected]
2019 թ.-ի նոյեմբեր ամսից ԱԶԿ ՀԿ-ն իրականացնում է «Հասանելի ֆինանսական կայունություն ԱԶԿ ՀԿ-ի համար» ծրագիրը՝ ֆինանսավորվելով Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի կողմից:
Ծրագրի նպատակն է ներդնել արևային կայան ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակի և ՀԿ-ի կողմից գործարկվող «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի տանիքներին՝ ապահովելով ՀԿ-ի ֆինանսական կայունությունը: Արևային կայանի առավելությունները շատ են, ինչպիսիք են՝ կայուն էլեկտրական հոսքը, էլեկտրաէներգիայի անջատումներից անկախությունը, էլեկտրաէներգիայի գների փոփոխությունից անկախությունը, էկոլոգիապես անվտանգ էլեկտրաէներգիան և երկար տարիներ արտադրվող էլեկտրաէներգիան:
Ծրագրի շրջանակներում արդեն տեղադրվել են արևային կայանները ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակի (ք.Արմավիր, Շահումյան 68ա) և «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի (ք.Արմավիր, Երևանյան 40ա) տանիքներին, որոնք արդեն գործարկվում են և արտադրում էկելտրաէներգիա: