+(374) 237 23034 | [email protected]
Հունիսի 24-ին Ազատավանի համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում Ազատավանի բնակիչների, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքային ակտիվ խմբերի հետ «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում։
Ներկայացվեց հնգամսյա ծրագրի ողջ ընթացքը, ներկայացրեցինք, թե ինչ քննարկումներ ու հանդիպումներ ենք իրականացրել այդ ժամանակահատվածում, ինչ խնդիրներ ենք դրել մեր առջև, ինչ արդյունքների ենք հասել և ինչ պլաններ ունենք։
Համայնքի բնակիչերը առանձնացրեցին իրենց համայնքում առկա էներգախնայողության խնդիրները, քննարկեցին դրանց լուծման մեթոդները։ Այն փաստը, որ Ազատավանի համայնքապետարանը իր հնգամյա պլանում ունի էներգաարդյունավետությանն ուղղված գործողություններ, նախատեսվում է , որ կարճ ժամանակ հետո Ազատավանը կլինի էնեգաարդյունավետ համայնք, որը նաև օրինակ կլինի մյուս համայնքների համար։