Հանրային քննարկումների շարքի ամփոփում․

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, գործընկեր ՀԿ-ների և Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկել են ՄԱԿ-ի 1325 բանաձևի Գործողությունների ազգային 3-րդ՝ 2025-2027թթ-ի ծրագրի նախապատրաստման գործընթացը՝ Միացյալ Թագավորության Կառավարության ֆինանսական աջակցությամբ։

ՄԱԿ-ի 1325 բանաձևը կոչ է անում անդամ պետություններին ուշադրության կենտրոնում պահել ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգային բաղադրիչին: Բանաձևը կարևորում է նաև կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, պատերազմական հանցագորությունների կանխարգելումը և այլն։

Գործընթացի իրականացման մասնակցայնության նպատակով կարևորվել էր մարզային քննարկումների կազմակերպումը, որի իրականացումը ստանձնել է ԱԶԿ ՀԿ-ն։ Այս նպատակով հանրային քննարկումներ էին կազմակերպվել ՀՀ 3 մարզերում և մայրաքաղաք Երևանում, որոնց մասնակցել են բնակիչներ բոլոր մարզերից։

Իրականացված հանրային քննարկումների արդյունքները կամփոփվեն՝ դառնալով Գործողություն Ազգային երրորդ ծրագրի նախագիծ, որը, համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումներից հետո, մարզերում կանցնի վալիդացման գործընթաց։