«Հանուն աշխատանքի. Հաշվետու եվ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացված ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման
կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ, 2021թ-ից մեկնարկել է «Հանուն
աշխատանքի. Հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրը:

Ծրագիրը միտված է նպաստել Հայաստանում աշխատանքային
իրավունքների պաշտպանությանը` հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդներին
և խոցելի խմբերին: Ծրագիրն իրականացվում է Աշխատանքային օրենսգրքի
բարեփոխումներին զուգահեռ, ներառված բարձր տեխնոլոգիական լուծումների,
քաղաքացիական հասարակության մոնիտորինգի, քաղաքացիների ներգրավվածության և
իրազեկման համադրությամբ: Ծրագրի շրջանակներում մշակված վերլուծությունները,
ուսումնասիրությունները՝ ուղղված Հայաստանում աշխատաշուկայի
իրավակարգավորումների բարելավմանը, կօգտագործվեն նաև աշխատանքային
իրավունքի քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնող
գերատեսչությունների կողմից ։
Այս փաստաթուղթը (հետազոտություն) մշակվել է վերոհիշյալ Ծրագրի
շրջանակներում, «Արմավիրի զարգացման կենտրոնի» կողմից Ծրագրի շրաջանակներում
հայտարարված կրթաթոշակի միջոցներով, «Հանրային Ասսամբլեա» սոցիալքաղաքացիական հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից։ Հետազոտությունն
անդրադարձել է Հայաստանում աշխատանքային իրավունքների միայն կարևոր
ասպեկտներին՝ կենտրոնանալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության
գործելակերպի, աշխատողների ապահովագրության արդյունավետության,
մասնավորապես՝ աշխատավայրի անվտանգության և մարգինալացված խմբերի
իրավունքների պաշտպանության վրա: Փաստաթղթում հատուկ սևեռում է արվել
աշխատանքի անվտանգության, աշխատավայրում դժբախտ դեպքերին և դրանց նկատմամբ
վերահսկողական տվյալներին։
Հետազոտությունն իրականացվել է ինչպես բաց աղբյուրներում առկա ինֆորմացիայի,
այնպես էլ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ ՆԳՆ
Ոստիկանության կողմից հարցումներին ի պատասխան տրամադրված տվյալների, ՀՀ-ում
գործող իրավական ակտերի վերլուծություն հիման վրա։

Հետազոտությունը կարող եք գտնել ստորև։