+(374) 237 23034 | [email protected]
«Հանուն աշխատանքի․ հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառելու է բարձր տեխնոլոգիական լուծումների, քաղաքացիական հասարակության մոնիտորինգային/մշտադիտարկման աշխատանքների, քաղաքացիների ներգրավվածության և իրազեկման լայն համադրություն:
Ծրագրի գործողությունները կիրականացվեն 4 ուղղություններով.
- Խթանել տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն բոլոր
մակարդակներում աշխատանքային ստանդարտների առավել լավ կիրառման համար - Զարգացնել քաղ․ հասարակության կազմակերպությունների և համայնքային ակտիվ խմբերի
կարողությունները մասնավոր և պետական ոլորտներում աշխատանքային իրավունքի
պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար - Զարգացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները
աշխատանքային օրենսդրության ոլորտում - Բարձրացնել լայն հանրության իրազեկվածությունը Հայաստանում աշխատանքային
ստանդարտների և զբաղվածությանը վերաբերող իրավունքների վերաբերյալ։
Իրականացնող գործընկերներ՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) , Արմավիր Զարգացման Կենտրոն (ԱԶԿ), Կիրակի Զարգացման Հիմնադրամ
(Կիրակի)
«Հանուն աշխատանքի․ հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից