+(374) 237 23034 | [email protected]
Ծառայության անվանումը՝ Ֆինանսական աուդիտ ծառայության մատուցում
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ծառայության մատուցման վերջնաժամկետը՝ 27.05.2022թ.։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի միջոցներով հայտարարում է Ֆինանսական աուդիտ ծառայության մատուցման համար գնային առաջարկների ընդունման մասին:
ֆինանսական աուդիտ ծառայության բնութագիրը.
• ԱԶԿ ՀԿ –ի 2021թ-ին իրականացրած ծրագրերի քանակը՝ 35,
• ԱԶԿ ՀԿ-ի 2021թ-ին իրականացրած ծախսերը կազմել է 435 125 հազար ՀՀ դրամ։
• ԱԶԿ ՀԿ–ի 2021թ-ին հանրային միջոցներից իրականացրած ծրագրերի քանակը՝ 3:
• ԱԶԿ ՀԿ–ի 2021թ-ին հանրային միջոցներից ստացված ծախսերը կազմել է է 94 174 հազար ՀՀ դրամ։
Պահանջներ մասնակցին
• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ:
• Մասնակիցը պարտադիր պետք է ունենա աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք:
• Աուդիտի անցկացման առնվազն 3 տարվա փորձառություն:
• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը պետք է լրացնեն և ուղարկեն [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 06-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից:
Գնային առաջարկը լրացնելիս անհրաժեշտ է գինը նշել առանց ԱԱՀ-ի, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։
Ընտրված կազմակերպությանը կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։