ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ՝ CHATBOTԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՒ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Ծառայության անվանումը՝  ChatBot-ի նախագծում և փորձարկում` COVID19-ի հետ կապված մտահոգությունները հասցեագրելու համար

Կազմակերպությունը՝   «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ

Ծառայության տևողությունը՝  1 ամիս, 01.06․2022 — 30.06․2022թ-ը

ԱՔՆԿ ՀԿ-ն «COVID-19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է COVID19-ի հետ կապված մտահոգությունները հասցեագրելու համար ChatBot-ի նախագծման և փորձարկման մրցույթ։ 

Դասընթացավարի ծառայության նկարագիրը

Ծառայության նպատակն է նախագծել և փորձարկել ChatBot-` Covid-19-ի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերով, որը կօգտագործվի ChatBot ստեղծելու համար:

Covid-19-ի հետ կապված շատ հարցերին տրվում են ստանդարտացված պատասխաններ, որոնք պետք է ներկայացնեն վիրուսի վերաբերյալ ամենաարդիական ըմբռնումն ու առաջարկությունները և հեշտությամբ հասանելի լինեն հանրությանը:

Ծառայության նպատակն է նախագծել և փորձարկել ChatBot, որը տալիս է հաճախակի տրվող հարցերի պատասխաններ՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտի (AI) տեխնոլոգիան, որը կարող է կցվել կայքերին և ֆեյսբուքյան էջերին։

Ներկայացվող պահանջներ.

-Փորձագետների համար՝ ՏՏ ոլորտում բակալավրի կամ մագիստրոսի կոչում կամ համապատասխան աշխատանքային փորձ, ընկերությունների համար՝ ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ: Նախկինում -նմանատիպ ChatBot-երի մշակումը կդիտարկվի որպես առավելություն,

-Միջանձնային հաղորդակցման հմտություններ,

-Ներկայացման հմտություններ,

-Թիմային աշխատանք,

-Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,

-Գերազանց համակարգչային հմտություններ word-ի, աղյուսակների և տվյալների բազաների վերաբերյալ,

-Հայերենի և անգլերենի և՛ բանավոր, և՛ գրավոր իմացության բարձր մակարդակ։

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն [email protected]  էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. ապրիլի 30-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

Մատուցվող ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետևաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ:

Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ այստեղ։