+(374) 237 23034 | [email protected]
Ծառայության անվանումը: Տպագրություն և հրատարակություն Պեչա-Կուչա Երեկոյի համար
Կազմակերպությունը՝ «Կիրակի» զարգացման հիմնադրամ
Ծառայության տևողությունը՝ Հունիս-Օգոստոս (3 ամիս).
Գտնվելու վայրը՝ Երևան, Հայաստան
«Կիրակի» զարգացման հիմնադրամը TA-6594 REG: Covid-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա Երեկո միջոցառման համար հայտարարում է տպագրական և հրատարակչական ծառայությունների մատուցման մրցույթ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու տպագրության և համապատասխան հրատարակությունների նախագծման համար։
Ծառայության նկարագիրը․
Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Երեկոյի տպագրական և հրատարակչական ծառայությունների համար։ Ընկերությունը տրամադրելու է տպագրական ծառայություններ Պեչա-Կուչա Երեկոյի տեղեկատվական հավաքածուների և հանրայնացման նյութերի պատրաստման համար Երևանում, Հայաստան։
Ակնկալվող արդյունքներ
• Միջոցառման օրակարգի և բանախոսների վերաբերյալ տեղեկություն պարունակող 150 թռուցիկների տպագրություն,
• Միջոցառման 1 պաստառի տպագրություն,
• ՊԿԵ սթիքերների տպագրություն համակարգիչների և բջջային սարքավորումների համար,
• ՊԿԵ բաժակների տպագրություն միջոցառման բանախոսների և կազմակերպիչների համար։
Հաշվետվությունների Պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը տպագրված նյութերը կհանձնի ժամանակին՝ պահանջված որակի ապահովմամբ։
Ներկայացվող պահանջներ
• Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց։
• Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին 2022թ. հուլիսի 11-ից մինչև 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետևաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով:
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ այստեղ։