+(374) 237 23034 | [email protected]
Ծառայության անվանումը՝ Տպագրական աշխատանքների կատարում
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 15 -20 օր։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Տպագրական աշխատանքների կատարման համար գնային առաջարկների ընդունման մասին:
Տպագրվող նյութերի նկարագիրը և քանակները․
Բանեռ – Ռոլափ տեսակի, տպագրությունը գունավոր, իրանը ալյունինե, չափսը՝ 100 x 200 սմ , քանակը՝ 3 /երեք/ հատ,
Բուկլետ – Գունավոր, թուղթը՝ 170գր․, թավշյա լամինապատված, չափսը՝ Ա4, տպաքանակը՝ 2 000 /երկու հազար/ հատ,
Նոթատետր – Չափսը՝ Ա5, էջերի քանակը՝ 40, կազմը՝ գունավոր տպագրությամբ, թուղթը՝ կավճապատ, 170 գր., կարվածքը՝ մետաղյա զսպանակով, տպաքանակը՝ 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ հատ։
Պահանջներ մասնակցին.
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),
- Ունենա տպագրական աշխատանքների կատարման փորձ։
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 06-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել տպագրական աշխատանքների կատարման պայմանագիր:
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։