+(374) 237 23034 | [email protected]
Գնահարցման անվանումը՝ Պլանշետների գնում
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Մատակարարման տևողությունը՝ 30 -45 օր։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Պլանշետների գնման համար գնային առաջարկների ընդունման մասին:
Գնման առարկայի քանակը և տեխնիկական պարամետրերը․
• Պլանշետների քանակը՝ 60 (վաթսուն) հատ։
• Պլանշետների տեխնիկական պարամետրերը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
Պահանջներ մասնակցին.
• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
• Ունենա աշխատանքային առնվազան 3 /երեք/ տարվա փորձառություն:
• Պլանշետները պետք է համապատասխանեն ներկայացված տեխնիկական պարամետրերին։
• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. հունիսի 20-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել մատակարարման պայմանագիր:
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից:
Գնային առաջարկը լրացնելիս անհրաժեշտ է գինը նշել առանց ԱԱՀ-ի, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։
Ընտրված կազմակերպությանը կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։