+(374) 237 23034 | [email protected]
Ծառայության անվանումը` Վիզուալ ծառայություններ Պեչա-Կուչա Կոնֆերանսի համար
Կազմակերպությունը՝ «Կիրակի» զարգացման հիմնադրամ
Ծառայության տեւողությունը՝ Օգոստոս-հոկտեմբեր (3 ամիս).
Գտնվելու վայրը՝ Երեւան, Հայաստան
«Կիրակի» զարգացման հիմնադրամը TA-6594 REG: Covid-19-ի հետեւանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա Կոնֆերանսի համար հայտարարում է լուսանկարահանման եւ տեսանկարահանման ծառայությունների մատուցման մրցույթ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Կոնֆերանսի ֆոտո-լուսաբանման եւ միջոցառման վերաբերյալ կարճ վավերագրական հոլովակի պատրաստման համար։
Ծառայության նկարագիրը.
Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Կոնֆերանսի ֆոտո/վիդեո կոնտենտի համար։ Անհատը/ընկերությունը Պեչա-Կուչա Կոնֆերանսի համար լուսանկարահանման եւ տեսնկարահանման ծառայություններ է մատուցելու Երեւանում, Հայաստան։
Ակնկալվող արդյունքներ
• Լուսանկարահանում Պեչա-Կուչա Կոնֆերանսից առաջ եւ միջոցառման ընթացքում,
• Լուսանկարների ընտրություն եւ մշակում,
• Պեչա-Կուչա Կոնֆերանսի մասին դինամիկ շարժանկարի/վավերագրական հոլովակի պատրաստում։
Հաշվետվությունների Պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը ֆոտո եւ վիդեո պրոդուկտները կներկայացնի պայմանագիրը ստորագրող կողմին՝ նախնական համաձայնության համար։
Ներկայացվող պահանջներ
• Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց,
• Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձեւաթուղթը լրացնեն եւ ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին 2023թ. Օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 02-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը: Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետեւաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։
Գնային առաջարկի ձեւաթուղթը կարող եք ներբեռնել՝ այստեղ։