+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի» ծրագրի շրջանակում հայտարարում է Թաուն-հոլ ձևաչափի միջոցառումների նյութատեխնիկական հարցերի կազմակերպման ծառայության գնման մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,
• Ունենա միջոցառումների / հանդիպումների կազմակերպման ծառայության փորձառություն:
• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Մրցույթի ծածկագիրն է՝ 44 / 23 ԹՀԿ
Ս․թ․ ապրիլից մինչև 2025թ․-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Թաուն հոլ ձևաչափի միջոցառումների համար կընտրվի կազմակերպություն / ԱՁ, որը պատասխանատու կլինի միջոցառումների նյութատեխնիկական հարցերի կազմակերպման համար, ինչպիսիք են սրահի վարձույթի, սուրճի ընդմիջման, ճաշի, անհրաժեշտ տեխնիկայի՝ խոսափողի և բարձրախոսի, գրենական պիտույքների և պաշտպանիչ միջոցների ապահովումը։
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Ծառայություն մատուցողին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
Նյութատեխնիկական հարցերի կազմակերպման ծառայության տեխնիկական պահանջները սահմանված են սույն հայտարարությանը կից Տեխնիկական առաջադրանքում:
Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից ներկայացված Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Փաթեթներն ընդունվում են մինչև 2023 թ․-ի մարտի 27-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաթեթների բացումը կկայանա 2023 թ․-ի մարտի 30-ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0237)23034, 098575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Տեխնիկական առաջադրանքը, Մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։