+(374) 237 23034 | [email protected]
Ծառայության անվանումը՝ Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովում
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 3 ամիս։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովման համար գնային առաջարկների ընդունման մասին:
Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովման Լոգիստիկ Ծառայությունների Տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
Պահանջներ մասնակցին.
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ), Ունենա կազմակերպչական աշխատանքների կատարման փորձ։
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 05-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:
Կնիք չունեցող անհատ ձեռնարկատերերը գնային առաջարկի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի, կամ քաղվածքի լուսապատճենը։
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։