+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է էլեկտրական սարքավորումների, կահույքի և այլ ապրանքների ձեռքբերման համար գնային առաջարկների ընդունում:
Գնահարցմանը մասնակցելու պարտադիր պահանջներն են.
— Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
— Ապրանքները պետք է համապատասխանեն ներկայացված տեխնիկական պարամետրերին։
— Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Անհրաժեշտ ապրանքների ցանկին իրենց քանակներով և տեխնիկական բնութագրերով կարող եք ծանոթանալ՝ սեղմելով Ապրանքացանկ համապատասխան բառի վրա։
Մասնակիցը ազատ է ապրանքացանկից ընտրելու ցանկացած ապրանք առանց սահմանափակումների։
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. դեկտեմբերի 15-ը վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակիցներին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ապրանքների մատակարարման պայմանագրեր:
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։