+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազակերպությունը, «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամի հետ միասին 2021թ․ փետրվարից իրականացնում է «Հայաստանում անվտանգ աբորտների հասանելիության բարձրացում» ծրագիրը՝ ֆինանսավորվելով «Մեծ Մարտահրավերներ Կանադա» կազմակերպության կողմից:
Ծրագրի նպատակն է բարձրացնել անվտանգ աբորտների հասանելիությունը Հայաստանի 10 մարզերի գյուղական համայնքներում:
Ծրագրի շրջանակներում իրականացվում են գյուղական համայնքների բժիշկների և բուժքույրերի հետ սեմինար քննարկումներ հղի կանանց առողջության կարևորության մասին, կանանց անվճար բժշկական զննումներ գյուղական համայնքներում, ներկայացվում է բժշկական խորհրդատվություն և աջակցություն տրամադրող բջջային հավելվածը, ինչպես նաև, իրականացվում են գյուղաբնակ կանանց իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ՝ հղիությունների արհեստական ընդհատման անվտանգ իրականացման մասին: