Համայնքային քննարկումներ պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության վերաբերյալ ՀՀ 3 մարզերում

Արմավիր, 2021թ. նոյեմբերի 9 – Համայնքի անդամները քննարկարկեցին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները  դադարեցնելու մոտեցումները Հայաստանի մարզերում, որտեղ որոշ ընտանիքներ նախընտրում են տղա երեխաներ ունենալ՝ դուստրերի փոխարեն: Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում հաշվարկվում է 110 տղա 100 աղջկա դիմաց:

Նախաձեռնությունն իրականանում է Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց ու և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում: 

Հոկտեմբերի 22-ին, 26-ին և 28-ին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում երիտասարդների, կանանց, ՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչների հետ իրականացվեցին պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության վերաբերյալ քննարկումներ: Մասնակիցները հիմնականում նշեցին, որ միայն օրենքները չեն կարող փոխել մշակութային վերաբերմունքը. պետք է փոփոխել հասարակության մտածելակերպը:  «Եթե մարդիկ չընդունեն, որ աղջիկ երեխաների աբորտներն անթույլատրելի են, բացասական են ինչպես իրենց առողջության, այնպես էլ հասարակության, պետության համար, եթե կն

ոջ դերը չբարձրացվի մեր հասարակության մեջ, ապա չեմ պատկերացնում անգամ ամենախիստ օրենքների պարագայում այս խնդրի վերացումը, — ասաց Վանաձորից մի մասնակից, — շատ արդյունավետ են նման հանդիպումներն ու իրազեկման աշխատանքները, որ միանշանակ ազդում են մասնակիցների դիրքորոշումների ու հետագա որոշումների վրա, կառաջարկեի, որ ավելի մեծամասշտաբ իրականացվեն նման ծրագերը»։ 

Թեման այնքան կարևորվեց մասնակիցների կողմից, որ լսարանում մասնակիցներից մի քանիսը սոցիալական ցանցերում վիդեոներ տեղադրեցին և կարճ հարցումներ իրականացրին՝ խնդիրը ևս մեկ անգամ ավելի լայն հանրության շրջանում բարձրաձայնելու և հանրության դիրքորոշումները հասկանալու համար։ Մի քանի ակտիվիստներ, ովքեր սիրողական բլոգերներ են, որոշեցին կանոնավոր կերպով անդրադառնալ խնդրին՝ թեմատիկ կարճ հոլովակներ պատրաստելով և խոսելով այդ թեմայի վերաբերյալ ուղիղ եթերների ժամանակ:  Ըստ ինստագրամյան հարցումներից մեկի` հարցվողների մեծամասնությունը դեմ էին արտահայտվել սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին՝ նշելով, որ երեխան երեխա է՝ անկախ սեռից։

«Մենք գիտենք, որ մեզանից յուրաքանչյուրը մեծ դեր կարող է խաղալ խնդրի լուծման համար», — ասաց ԱԶԿ ՀԿ ներկայացուցիչ Անի Թովմասյանը, — ուրախ ենք տեսնել, որ մեր խմբերը օգնության ձեռք են մեկնում համայնքին՝ փոխելու նրանց մտածելակերպը:

Հետագա տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել․

Թամարա Պողոսյան, հասարակայնության հետ կապերի մասնագետ․

tam [email protected]   Անի Թովմասյան, ծրագրի համակարգող․ [email protected]

Community discussions on gender-biased sex selection in 3 regions of Armenia

November 9, 2021, Armavir – Community members discussed approaches to ending sex-selective abortions in regions of Armenia where some families prefer having sons over daughters. Official statistics in Armenia count 110 boys born for every 100 girls.

The initiative is spearheaded by Armavir Development Center NGO as part of the EU 4 Gender Equality: Together against gender stereotypes and gender-based violence” project,  funded by the European Union and implemented jointly by UN Women and UNFPA.

On October 22, 26 and 28 in the regions of Shirak, Tavush and Lori,  young people,  NGO and local government representatives, and others gathered to discuss sex-selective discrimination.  In particular, participants stressed that laws alone will not change cultural attitudes; mindsets must be changed at the community level.

“If people do not accept that aborting girls is inadmissible and negative for society, if the role of women is not increased in our society, even the strictest laws will not eliminate the problem,” said a participant from Vanadzor. “Meetings and awareness-raising activities like this are very effective, and definitely affect the participants’ positions and further decisions. I would suggest that such programs be implemented on a larger scale.”  

Following up on the topic after the meetings, some of the participants posted videos on social networks or conducted short surveys to raise the issue once again among the public  and  understand the public’s views. Several activists who are amateur bloggers decided to regularly address the topic by making thematic short videos, talking about the issue in their live broadcasts. Responses to an Instagram poll showed that the majority of the respondents were against sex-selective abortions, noting that the child is a child, regardless of gender.

“We know that each of us has a role to play in  resolving this issue,” says Ani Tovmasyan from Armavir Development Center NGO  “We’re happy to see our groups reaching out to the community to change hearts and minds.”

_____________________________________________________________________________

For further information, please contact: Tamara Poghosyan, Public Relations Specialist: [email protected]; Ani Tovmasyan, project coordinator: [email protected]