Համայնքային մշտադիտարկողների վերապատրաստում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի մշտադիտարկման նպատակով

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ԵՄ ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին իրականացրեց համայնքային մշտադիտարկողների վերապատրաստում։

Համայնքային մշտադիտարկողները կամավորական սկզբունքով իրականացնելու են 2020-2021թթ-ի ՀՀ պետական բյուջեով իրականացված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի մշտադիտարկում՝ առցանց գործիքի միջոցով, որ ստեղծվելու է ծրագրի շրջանակներում։

Մշտադիտարկողները ընդգծեցին, որ սա իրենց համար նոր և արժեքավոր փորձ է` զարգացնելու իրենց հմտություններն ու գիտելիքները, հնարավորություն՝ կառավարության գործողություններն ու ծրագրերը ավելի բաց և հաշվետու դարձնելու գործում ներդրում ունենալու, պատասխանատվություն՝ քաղաքացիների կարիքներն ու ակնկալիքները լսելի դարձնելու ու արդյունքում նրանց մատուցվող ծառայություններն առավել որակյալ ու հասցեական դարձնելու։

——————————————————————————————————————————————

Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ

Training of community monitors to monitor public assistance programs to neutralize the economic effects of coronavirus

On June 30 — July 1, the Armavir Development Center NGO with the financial support of the UNDP Kolba Lab’s “Future today: Empowerment of women, youth and children for the strengthening of democracy in Armenia” carried out training to community observers.

The community monitors will voluntarily monitor the state support programs for the neutralization of the economic consequences of the coronavirus implemented in the state budget of the Republic of Armenia for 2020-2021 through an online tool that will be created within the framework of the program.

The monitors emphasized that it’s a new and valuable experience for them to develop their skills and knowledge, an opportunity to contribute to making government actions and programs more open and accountable, a responsibility to make citizens’ needs and expectations heard, and to make the quality of services provided to them targeted.

——————————————————————————————————————————————

The project is implemented with the financial support of the European Union