+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն 2021թ․-ից իրականացնում է «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Արագածոտնի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերի կարողությունները և դիմակայունությունը՝ հաղթահարելու Քովիդ-19-ի և պատերազմի բացասական ազդեցությունն ու հետագա մարտահրավերները։
Ծրագրի շրջանակներում իրականացվել և իրականացվում են աջակցության գործողություններ արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանը՝ ցուցաբերելով նրանց հումանիտար աջակցություն և սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն։ Բացի այդ ծրագիրն ուղղված է թիրախ բնակավայրերի կանանց ու երիտասարդների տնտեսական հնարավորությունների ու կարողությունների զարգացմանը՝ նպաստելով նրանց մրցունակության բարձրացմանը աշխատաշուկայում և սեփական բիզնես հիմնելուն։ Եվ ծրագրի երրորդ բաղադրիչը համայնքների աղետների ռիսկերի կառավարման համակարգի բարելավումն է, համապատասխան պլանի մշակումը, պատկան մարմինների կարողությունների զարգացումը և բնակչության իրազեկության բարձրացումը։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության/ԱՄՆ ՄԶԳ կողմից: