+(374) 237 23034 | [email protected]
Ասորական համայնքի մասին խոսելիս չենք կարող չխոսել Արաքսյա Ավչիևայի մասին, ով իր գործունեությունը ծավալում է հասարակական ոլորտում: Նա Նոր Արտագերս գյուղից ազգությամբ ասորի բնակիչ է, ում նպատակների մեծ մասը կապված են իր ժողովրդի հետ:
Արքսյան իր գործունեությունը սկսել է դեռևս 16 տարեկանից:
2008թ.-ին մասնակցել է Իրանում(ք. Ուրմիա) տեղի ունեցած Համաասորական Օլիմպիական խաղերին (աշխարհի տարբեր երկրների ասորիների միջև սպորտ մրցություն) ներկայանալով բասկետբոլ մարզաձևում և գրավել 2-րդ տեղը:
2009 թվականից առաջին անգամ սկսեց իր կամավորական գործունեությունը Ասորական «Խայադթա» ֆեդերացիայում:
Նա մասնագիտությամբ արևելագետ է (Մագիստրատուրա՝ արամեագետ): Տիրապետում է 7 լեզուների: Արաքսյան ընտրեց Արևելագիտության ֆակուլտետը, որը սերտ կապված է իր ազգի մշակույթի հետ, որպեսզի կատարելագործվի և աջակցի իր համայնքին:
2009 թվականին Արցախում ներկայացրել է ասորական խոհանոցը, որին մեծ հավանություն է տվել նախագահ Բակո Սահակյանը:
Իր գործունեության ընթացքում մասնակցել է շատ միջոցառումների և այժմ հենց ինքն է կազմակերպում միջոցառումներ:
2010 թվականին կազմակերպել է միջոցառում Ասորական պատմության, ավանդույթների և սովորույթների վերաբերյալ, որին մասնակից են եղել նաև Ասորական համայնքի ղեկավարները:
2014 թվականից ԱՔԵԿ-ի (Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն) անդամ է, ինչպես նաև «Քրիստոնիա կանանց ֆորումի» անդամ:
Իր ակտիվ գործունեության շնորհիվ Արաքսյան 2014 թվականից «Խայադթա» ֆեդերացիայի փոխտնօրենն է:
2017թ.-ին մեկնել է Սերբիա համաշխարհային եկեղեցական ժողովին՝ ներկայացնելով Հայ Առաքելական եկեղեցին:
Նրա քաղաքական գործունեությունը սկսվել և ավարտվել է 2019 թվականին, Արաքսյան մասնակցել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ներկայացրել է ասորական համայնքը՝ Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից:
2019թ.-ին որպես ասորական համայնքի պատգամավոր մեկ ամիս տևողությամբ մասնակցել է, Ժնևի գլխավոր ասամբլիայում «Կրթություն և Ազգային փոքրամասնության իրավունք» գիտահետազոտական ժողովին:
2014 թվականից մինչ այսօր նրա հարցազրույցները, դասալսումները և վիդեոդասընթացները հրապարակվում են ասորական համաշխարհային ituta.com կայքում:
Արաքսյան հասարակական ոլորտում դեռ շարունակում է իր գործունեությունը, սակայն նրա գլխավոր նպատակը դեռ չի իրականացել. նա նպատակ ունի ԱՄՆ ում բացել իր դպրոցը:
Արաքսյան կարծում է ,որ կարևորը գիտակցաբար և նվիրված աշխատելն է՝ չմոռանալով բարեկամների մասին։ «Երբ բարեկամաբար աշխատես ՝ կհասնես գերնպատակներիդ: Բացի այդ կարևորում եմ կրթվելը մեր սերունդը պիտի գիտակցի դրա անհրաժեշտությունը, քանի որ կրթությունը բաց է անում շատ դռներ։
Հեղ.՝ Արեգնազ Մարտիրոսյան