«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի տեղայնացում համայնքներում

Կանանց դերակատարությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում կարևոր նախապայման է կայուն և ներառական զարգացման համար։ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «ԿԽԱ օրակարգը համայնքներում» ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգի ինտեգրումը տեղական քաղաքականությունների մշակման գործընթացներում։

Ծրագրի նպատակ

Խթանել ԿԽԱ օրակարգի տեղայնացումը համայնքային մակարդակում՝ ապահովելով, որ կանանց ներառական մասնակցությունը դառնա համայնքային քաղաքականությունների և որոշումների կայացման անբաժան մասը։

Հիմնական խնդիրներ և գործողություններ

  • Իրազեկում․ մոտ 30 ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքային դերակատարների համար կազմակերպվում են տեղեկատվական և ուսուցողական հանդիպումներ՝ ներկայացնելով ԿԽԱ օրակարգի էությունը և դրա տեղայնացման կարևորությունը։
  • Փորձագիտական աջակցություն․ ՏԻՄ-երին տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն և գործնական ուղեցույցներ, որպեսզի նրանք կարողանան իրականացնել ԿԽԱ օրակարգի տեղայնացման գործընթացը համայնքներում։

Այս ծրագրի շնորհիվ համայնքները հնարավորություն են ստանում զարգացնել այնպիսի քաղաքականություններ և ծրագրեր, որոնք կնպաստեն կանանց լիարժեք ներգրավմանը խաղաղության, անվտանգության և կառավարման բոլոր մակարդակներում։