Կազմակերպության ծրագրերի կենսացիկլի կառավարմանը երիտասարդների ներգրավման ընթացակարգի նմուշ

Կազմակերպության ծրագրերի կենսացիկլի կառավարմանը երիտասարդների ներգրվման ընթացակարգի (այսուհետ՝ ընթացակարգ) նպատակն է ստեղծել համապարփակ ու ներառական շրջանակ, որը թույլ կտա ներգրավել երիտասարդներին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կենսացիկլի կառավարմանը՝ որպես ակտիվ ու գործուն մասնակիցներ։ Ընթացակարգը միտված է ապահովել երիտասարդների բովանդակալից մասնակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունում (ՀԿ-ում) որոշումների կայացման գործընթացներին, ծրագրերի մշակմանը, իրականացմանը, մշտադիտարկմանը և գնահատմանը` նպաստելով ՀԿ-ի ծրագրերի ընդհանուր արդյունավետությանը և ազդեցությանը:

Սույն ընթացակարգի նմուշը ստեղծվել է Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» Ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։ Ընթացակարգում ներկայացված բովանդակության պատասխանատուն Ծրագրի ենթադրամաշնորհառու «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

Ընթացակարգը կարող եք ներբեռնել ստորև։