Ծրագրի եզրափակիչ երկխոսության ֆորումները Նոր Խարբերդի թիվ 2, Երևանի թիվ 153 և 135 դպրոցներում

«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, իրականացվեցին երկխոսության ֆորումներ Երևանի թիվ 153, Երևանի թիվ 135 և Նոր Խարբերդի թիվ 2 դպրոցներում մայիսի 22-ին, 24-ին և 29-ին։

Երկխոսության ֆորումների նպատակն էր ծրագրի շահառուներին ներկայացնել ծրագիրը, թե ինչպես իրականացվեց սեյսմակայուն դպրոցների մշտադիտարկումը ու ինչ կարևոր տեղ ունեցավ այս գործում համայնքը՝ ի դեմս համայնքային մշտադիտարկողների։

Երկխոսության ֆորումների ժամանակ ցուցադրվեց ծրագրի մասին պատմող կարճ տեսահոլովակը, որը ամփոփում է տեղեկատվությունն այն մասին, թե քանի մշտադիտարկող էր դիմել ծրագրին, քանիսը վերապատրաստվեցին ու ընտրվեցին։ Ապա՝ ինչ հաճախականությամբ այցելեցին շին․ հրապարակներ ու ինչ տիպի ու քանի խնդիրներ հայտնաբերեցին, դրանցից քանիսը լուծվեցին ու ինչ մեխանզիմները, իսկ քանիսը մնացին անլուծվելու և ինչու։

Ֆիլմից հետո հետաքրքիր քննարկում ծավալվեց ու ներկա մշտադիտարկողները, դպրոցի անձնակազմը, ՏԻՄ և մարզպետարանի ներկայացուցիչները իրենց հերթին կիսվեցին իրենց տպավորություններով, թե ինչ տվեց ծրագիրն իրենց ու համանքին ու ինչպես կարելի է այն բարելավել ու ավելի մեծ արդյունքների հասնել։


Ծրագիրը Նոր Խարբերդի թիվ 2, Երևանի թիվ 153 և 135 դպրոցներում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբի» և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: